«Մեր ձևով» շարժումը կարող է հունվարին սկսել քաղաքական միավոր դառնալու գործընթացը, Armenia Today-ին հայտնել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Հետագայում կներկայացնենք, թե ի՞նչ է կատարվել այս մեկ ամսվա ընթացքում մեր երկրում, ի՞նչ աշխատանքներ են կատարվել շարժման անդամների և հազարավոր կամավորների շնորհիվ»,- նշել է Կարապետյանը։
Մեկնաբանելով շարժման գրասենյակի բացումը Գյուրիում՝ Կարապետյանն ընդգծել է քաղաքի կարևորությունը Հայաստանի և շարժման համար: Նա պազաբանել է, որ որոշվել է գրասենյակի բացումը Քաղաքի օրվա հետ համադրել:
Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Գյումրին կդառնա երկրի համար կարևոր զբոսաշրջային վայր և Հայաստանի երկրորդ կարևորագույն կենտրոնը:
«Այս պահին «Վառեմ-մարեմի» շենքի վրա ենք աշխատում, մի օր ամբողջությամբ կներկայացնենք մեր տեսլականը Գյումրու հետ կապված»,- հավելել է նա։
Այսօր ավելի վաղ Գյումրիում բացվել էր «Մեր ձևով» շարժման գրասենյակը։
Մանրամասները՝ տեսանյութում։



































