ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած ադրբեջանցի պատվիրակները Երևանում շրջել են հայ պատգամավորի ուղեկցությամբ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ սեմինարի մասնակից ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովի համար գիդի առաքելությունն իրականացրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ նորընտիր վարչության անդամ Արմեն Խաչատրյանը:
Լրատվականի տեղեկությամբ՝ Խաչատրյանը նրան Մատենադարան է տարել, Մուրադովը տպավորվել է երևանյան հին շենքերով։ Նա Խաչատրյանի հետ շփվել է ռուսերենով։
Սեմինարի շրջանակներում ադրբեջանցի պատվիրակը հայտարարել էր, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի անկախության հռչակագրում և Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և Բաքվի համար կարևոր է, որ դրանք վերացվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






