ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում։ Նշվում է, որ կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:
Միրզոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:




































