Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Իրենց իշխանության գալը հենց նախկինների վերադարձ է. Ղալումյանը Մարուքյանի մասին

Իրենց իշխանության գալը հենց նախկինների վերադարձ է. Ղալումյանը Մարուքյանի մասին

«Երբ պարոն Մարուքյանը ԱԺ լիագումար նիստերից մեկի ժամանակ «անբարոյականի վաստակ» արտահայտությունն արել է, ես հասկացել եմ, որ ինքը քաղաքականության մեջ ուրիշ օրակարգ ունի, որի մասին ինքը երեկ երեկոյան բացեիբաց հայտնեց: Նա նշեց, որ մենք ՀՀ հաջորդ իշխանությունն ենք լինելու»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ հավելելով, որ սա երկարատեւ կազմակերպված էր: Նա տեղի ունեցածը բնութագրել է որպես պարոն Մարուքյանի կողմից սադրանք:

Հարցին, թե իրենք շանս ունե՞ն լինելու հաջորդ իշխանությունը, Ղալումյանը պատասխանեց. «Մեր քաղաքական թիմը հայտարարել է, որ մենք թույլ չենք տալու նախկինների վերադարձը: Ես պարոն Մարուքյանին այդ տեսանկյունից եմ նայում: Իրենց իշխանության գալը ոչ այլ ինչ է, քան նախկինների վերադարձը»:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Վահե Ղալումյանը հարված էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը՝ Վահե Ղալումյանը հետեւից հարվածել է Մարուքյանին, նա նշել է. «Միջադեպն ինձն համար այնքան տհաճ է, որ ես ձայնագրությունները չեմ էլ նայել: Նույնիսկ ինձ վերաբերող հատվածը: Ես ինքս զղջում եմ, որ նման միջադեպ է եղել, եւ ես այդ միջադեպին մասնակցել եմ: Ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիների առաջ: Ես կշռադատված մարդ եմ ինձ համարում, բայց հայտնվել եմ նման միջադեպի մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+