ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպումներ է սկսել իր նախաձեռնած «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի մասին խորհրդարանական լսումների առիթով, հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ հանդիպումներ են տեղի ունենում ընդդիմության և արտախորհրդարանական ուժերի հետ։
Մամիջանյանը նշել է, որ ինքը, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։
«Պատիվ ունեմ»-ը Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսել: Խմբակցությունը պատրաստել ու հրապարակել էր «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






