Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:31

Կսահմանվի քրեական պատասխանատվություն երեխայից հրաժարվելու հարկադրանքի համար

Կսահմանվի քրեական պատասխանատվություն երեխայից հրաժարվելու հարկադրանքի համար

Հայաստանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել ՀՀ քրեական օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխությունների քննարկմանը:

Ներկայացնելով օրինագիծը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ օրինագծով նախատեսված է քրեական պատասխանատվություն ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելու համար՝  ճնշումների, սպառնալիքների, խաբեության միջոցով: Նման արարքների համար նախատեսված է 200-500 հազար դրամի չափով տուգանք, կամ 1-3 ամսվա կալանք, կամ 1-4 տարվա ազատազրկում։ Ավելի խիստ պատիժ նախատեսված է այդ արարքը բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,շահադիտական դրդումներով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Այդ դեպքերում նախատեսվում է 2-5 տարի ժամկետով ազատազրկում՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Իսկ եթե արարքը կատարվել է

կազմակերպված խմբի կողմից, անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ` պատժվում են` ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Պատասխանատվությունը կվերաբերի նաև ընտանիքի անդամներին, եթե մորն ստիպեն հրաժարվել երեխայից։ Բաթոյանը նշեց, որ նախարարությունում կան բազմաթիվ դեպքեր, երբ ընտանիքի անդամները բժիշկների օգնությամբ ստիպել են մորը հրաժարվել երեխայից: Հիմնականում դրանք դեպքեր են, երբ երեխաներն ունեցել են բնածին հիվանդություններ, հայտարարել Է նախարարը՝ հավելելով, որ եղել են դեպքեր, երբ բուժաշխատողները ծանրացրել են երեխայի վիճակը՝ դրանով իսկ նպաստելով երեխայից հրաժարվելուն։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ ծանոթ է բազմաթիվ դեպքերի, երբ մերժմանը հարկադրելը կապված է եղել երեխայի սեռի հետ: Մասնավորապես, երիտասարդ մայրերին պարտադրում էին ամուսինները, ավագ սերնդի ներկայացուցիչները, իսկ պատճառը միայն այն էր, որ աղջիկ էր ծնվել ։

Ըստ Բաթոյանի՝ 2018 թվականին ծնողական իրավունքներից հրաժարվելու դեպքերի թիվը կազմել է 33, 2019-ին՝ 34, այս տարի միայն մեկն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+