ՔՊ-ում ակտիվ քննարկում են ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի՝ կուսակցության վարչության անդամի թեկնածություն չառաջադրելու հարցը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ՔՊ իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Արշակյանի մտերիմները կարծում են, որ նա միշտ ունեցել է սեփական կարծիքը, եթե անգամ չի արտահայտել այն, միևնույն է՝ չի կրկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն դուր չեկած տեսակետները: Ըստ նրանց՝ սա է չառաջադրվելու պատճառը։
Թերթն Արշակյանից փորձել է իմանալ չառաջադրվելու պատճառը, սակայն նա պատասխանել է, որ ցանկություն չի ունեցել։
ՔՊ վարչության ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 20-ին, որին կմասնակցի իշխող կուսակցության մարզային խորհուրդների մոտ 1000 պատվիրակ։




































