ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ներգրավել 2026թ․ ընտրությունների նախընտրական գործընթացի կազմակերպչական հարցերում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվամիջոցի աղբյուրներով՝ ՔՊ-ի մի մասն էլ Հայկ Կոնջորյանին տեսնում է ԱԺ նախագահի պաշտոնում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին։






































