Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների՝ սեպտեմբերի 5-ին իրականացրած փոխադարձ այցելությունները տեղի են ունեցել երկու երկրների մերձսահմանային տարածքների՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Անի Բաբայանը։
Կողմերը քննարկել էին սահմանագծի համապատասխան հատվածների սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







