Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:45

Մարուքյանը կարող է մանդատը վայր դնել՝ Անի Սամսոնյանի հետ միասին․ Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ այսօր խորհրդարանում ծեծկռտուքից հետո իր թիմակիցները պետք է վայր դնեն մանդատները։ Նա վստահություն է հայտնել, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պիտի վայր դնի մանդատը։

«Սասուն Միքայելյանը ՀՀ-ում ամենշատը վստահության քվե է ստացել։ Իր վստահության հարցը իր ընտրողը պիտի որոշի մյուս ընտրությունների ժամանակ։ Էդմոն Մարուքյանը կարող է մանդատը վայր դնել՝ Անի Սամսոնյանի հետ միասին սադրանքներ կազմակերպելու և քաղաքական դաշտում իրենց չգտնելու համար», — ասաց փոխխոսնակը։

Սիմոնյանն անընդունելի է համարում Էդմոն Մարուքյանի նկատմամբ բռնության գործադրումը՝ նշելով, որ բացասական գնահատական են տալիս դրան։

«Այդտեղ երկրորդ կարծիք չկա: Այո, գրեթե բոլոր երկրների խորհրդարաններում դա տեղի է ունեցել, բայց դա անընդունելի է: Մենք բացի քննադատելուց պետք է հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել և անենք ամեն բան, որ նման բան ԱԺ-ում տեղի չունենա: ԱԺ-ն տեղ չէ, որ որևէ պատգամավոր պետք է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնի»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նաև հավելեց, որ ակնկալում է ներողություն էդմոն Մարուքյանի և Անի Սամսոնյանի կողմից:

«Պիտի ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներց, հետո ինձանից այն մակարդակի համար, որ իրենք խորհրդարանն իջեցրել են մինչև հիմա և այսօր, իսկ մեր մեղքը նրանում է, որ մենք, ցավոք սրտի, այդ սադրանքին տրվեցինք», — եզրափակեց Սիմոնյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+