Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդակցություն է անցկացնում, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության այն ներկայացուցիչները, որոնք վարչության անդամ են։
Վարչապետը գտնվել է էր ԱԺ նիստերի դահլիճում, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուք է սկսվել։
Առաջիկա րոպեներին սպասվում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությունը։
Նշվում է, որ Էդմոն Մարուքյանը նույնպես մասնակցել է այդ խորհրդակցությանը, սակայն արդեն լքել է ԱԺ նախագահի աշխատասենյակը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:
Միաժամանակ նիստ է անցկացնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նրանք ևս դեռ որևէ մեկնաբանություն չեն տալիս։ Մինչև նիստի մեկնարկը ԼՀ-ի պատգամավորները ևս ԱԺ նախագահի աշխատասենյակում էին, որոնց հրավիրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






