Երևանի քաղաքապետարանի նիստերի դահլիճի վերանորոգումը կազմել է 97 858 600 դրամ, հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ըստ հրապարակման՝ նախատեսված գումարը հստակ սահմանված է պայմանագրային փաստաթղթերով։
«Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից վերջին օրերին տարածվող պնդումները, թե իբր քաղաքապետարանը 150 միլիոն դրամ է վատնել նիստերի դահլիճի վերանորոգման համար, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- շեշտել է Կոստանյանը։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՔՊ-ն շուրջ 150 մլն դրամ է վատնում քաղաքապետարանի նիստերի դահլիճը վերանորոգելու համար։






































