ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի բանավեճը խորհրդարանի դահլիճում վերածվեց ծեծկռտուքի:
«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,-ասաց Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին: Վերջինիս խոսքը չլսվեց, սակայն նրան ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»։
Ծեծկռտուքից հետո իր ելույթում ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ինչքան էլ իրեն խփեն, մեկ է խոսելու է, ինչին հաջորդեց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը արձագանքը. «Խոսա, բայց մարդավարի խոսա»:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք է այստեղ շմայսություն անես: հանգիստ քեզ պահի: Հերիք է, չի լինելու այս մշակույթը այստեղ: Հեղափոխություն է եղել նաև այդ մշակույթի համար: Հերիք եղավ: Ձև չկա: Գալիք մեջքից խփում եք»,-հայտարարեց Մարուքյանը:
Ծեծկռտուքը կրկին շարունակվեց և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց ընդմիջում մինչև 11:00-ն:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/armeniatodayarm/posts/742862219833752
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






