Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:31

Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում ունենք սեփական օրակարգ․ պատգամավոր

Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին մենք գնում ենք սեփական օրակարգով։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ մատնանշելով Արցախի հիմնախնդրի հարցում, իր գնահատմամբ, այն կարևոր ձեռքբերումները, որոնց հնարավոր է եղել հասնել գործող իշխանության օրոք:

 «Մենք ասացինք, որ Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին մենք գնում ենք սեփական օրակարգով, դա բազմաթիվ հարցեր ու քննարկումներ առաջ բերեց: Այդ օրակարգի առաջնային դրույթը փոխվստահության մթնոլորտի ստեղծումն է: Մենք իսկապես, կարող ենք խոսել, քննարկել, բանավիճել տարբեր լուծումներից, որոնք տարիներ շարունակ մեզ առաջարկվել են: Սակայն ինչպե՞ս  կարող է որևէ լուծում աշխատել, եթե դա ընդունելի չէ ժողովուրդների համար»,-ասաց Հայրապետյանը:

Նա նկատեց՝ հայկական կողմը շեշտել է, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի, քանի որ հնարավոր չէ ունենալ առարկայական բանակցություններ, երբ հակառակորդը փորձում է խոսել սպառնալիքի կամ ուժի սպառնալիքի լեզվով: Եվ այդ կոնտեքստում ունեցանք հրադադարի ռեժիմի պահպանում, սահմանային միջադեպերի նվազում՝ թեև ժամառակ առ ժամանակ հակառակորդը խախտվում էր այն:  Հայրապետյանը կարևորեց նաև հումանիտար միջոցառումների համատեքստում Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերը, որը փաստացի վերջին 17 տարում տեղի չէր ունեցել:

Պատգամավորը նկատեց՝ Արցախը բանակցային սեղային վերադարձնելը բարդ ու տևական գործընթաց է, և համառ ջանքեր է պահանջում: Ըստ նրա, առանց Արցախի վերադարձի, հնարավոր չեն առարկայական, շոշափելի ձեռքբերումներով բանակցություններ և եթե Ադրբեջանը պատրաստ չէ նստել բանակցությունների սեղանին Արցախի ընտրված ներկայացուցիչների հետ, բարդ է խոսել՝ ինչպես է  պատրաստվում հասնել խաղաղության։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+