Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:48

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը թերթի հետ զրույցում պատմել է, թե իր և ընտանիքի դեմ սպառնալիքներով արշավ է սկսել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի քեռին՝ Գարիկ Չիլինգարյանը, որը նաև ՍԴ անդամ Ալվինա Գուլումյանի ազգականն է:

Քաղբանտարկյալը կարծում է, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարազատների կողմից ուղղորդված իր վրա ինտենսիվ հարձակումները միայն նրա համար են, որ երբեք չպահանջի 2008 թվի մարտի 1-ի բացահայտումը:

«Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 2008 թվի մարտի մեկի գործը կոծկողներից է եղել, ունեմ համապատասխան փաստեր, առաջիկայում ավելի մանրակրկիտ կներկայացնեմ կոնկրետ իր դերակատարությունը դրա մասին, առայժմ այսքանը»,-նշել է նա:

Թերթի  զրուցակցի փոխանցմամբ՝ սույն թվականի փետրվարի 26-ին Գարիկ  Չիլինգարյանը Գևորգ Մանուկյանի ծանոթներից մեկի ֆեյսբուքյան էջին հնչեցրել է այն բառերը, որոնք վերջերս Ալեն Սիմոնյանին ասել էր «Ադեկվադ» շարժման անդամ Արթուր Դանիելյանը: Ինչին ինքը պատասխանել է Դիանա Գասպարյանի էջում՝ համապատասխան մեկնաբանությամբ։

Նա նշել է, որ հիմնավոր կասկածներ ունի, որ Դիանա Գասպարյանը և Ալվինա Գուլումյանը ակտիվ մասնակցություն են ունեցել 2008 թվի մարտի 1-ի շինծու քրեական գործը կոծկելու կապկացությամբ, Ալվինա Գուլումյանը՝ Եվրոպական դատարանում, Դիանա Գասպարյանը՝ Հայաստանում:

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը խնդրել է Գևորգ Մանուկյանին լինել ազնիվ և հրապարակել նաև այն կեղտոտ, զազրելի հայհոյանքները, որ նա հասցնում է իր ընտանիքի անդամներին, ևազնիվ լինելով՝ ասել, որ այդ գրառումները դրանց պատասխաններն են, ազնիվ չէ պրովակացիայի ենթարկել՝ հրապարակելով միայն պատասխանները: Նա նշել է, որ եթե Գևրգ Մանուկյանը կարծում է, որ որևէ խնդիր կա օրենքի հետ, ապա թող դիմի իրավապահ մարմիններին:

2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու համար իշխանությունները և մասնավորապես ԱԱԾ-ն գերագույն ճիգեր են գործադրում։

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ամեն գնով հայտնաբերել նրան, իսկ չհայտնաբերելու դեպքում սպառնացել է պատժել պատասխանատուներին։ Վարչապետի հրահանգը կատարելու համար ԱԱԾ-ն հուսահատ քայլեր է ձեռնարկում։ Երեկ բերման են ենթարկվել մի քանի անձ, որոնց կասկածում են Գուրգեն Խաչատրյանի փախուստը կազմակերպելու հարցում, չնայած ապացույցներ չունեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+