ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստիպված էր Լոռու մարզպետի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արեն Մկրտչյանին նշանակել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մարզպետ գտնել, ըստ ԶԼՄ-ի, ամիսներ շարունակ չեն կարողացել, թեև կուսակցությունում 10-ից ավելի մարդկանց են դիտարկել ու առաջարկել այդ պաշտոնում։
Դեռևս հուլիսին Մկրտչյանին հրավիրել էին ՔՊ վարչություն, հարցեր ուղղել և հասկացել, որ նա չի կարողանա աշխատել մարզպետ, նշել է լրատվականը։
Լոռու մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Արամ Ղազարյանի՝ ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ նշանակվելուց հետո։




































