Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:18

Դրամա սարքել պետք չէ․ Մնացականյանը՝ Լավրովի հայտարարության ենթատեքստի մասին

Դրամա սարքել պետք չէ․ Մնացականյանը՝ Լավրովի հայտարարության ենթատեքստի մասին

Վերլուծությունների և դավադրությունների տեսություններում ԱԺ ամբիոնից չենք խորանա․ հայ-ռուսական հարաբերությունները երկար պատմություն ունեն, հագեցած օրակարգ, ունեն պատմություն, հիմնվում են դաշնակցային հարաբերությունների բոլոր սկզբունքների վրա, ունեն շատ կոնկրետ կիրառական արտահայտություն, ինչը վերաբերում է բոլոր բնագավառներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 6—ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ բանակցություններում փուլային լուծման տարբերակի ենթատեքստի մասին հարցին։

«Այդ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին հարաբերության կարևորագույն ուղղություններից մեկը։ Մենք արդեն անդրադարձել ենք այս հարցերին։ Բնականաբար, մենք ունենք տարբեր հարցեր մեր կողմից, ՌԴ-ի կողմից, ինչպես որ մենք ունենք հարցեր բոլոր մնացած գործընկերների հետ։ Բայց դրանից ամեն անգամ դարձնել դրամա, պետք չէ։ Բազմաթիվ հարթակներ ունենք մենք միասին աշխատելու։ Հարաբերություններն անպայման չէ, որ պետք է սկսեն և վերջանան կենացներով։ Յուրաքանչյուրն ունի իր գերակայություններն ու իր հարցերը, բայց սրանք համագործակցային, դաշնակցային հարաբերություններ են, և մենք այդպես էլ աշխատել ենք ու աշխատելու ենք որպես երկու հավասարազոր գործընկեր-բարեկամ-դաշնակից պետություններ, որոնք կառուցում են հարաբերություններ երկու ժողովուրդների միջև, որոնք միմյանց ճանաչում են, իրար հետ ունեն խորը բարեկամական հարաբերություններ, և այդպես էլ շարունակվելու է»,- նշեց Մնացականյանը։

Պատգամավոր Արկադի Խաչատրյանը ճշտեց՝ ի վերջո, ո՞ւմ էր ուղղված Սերգեյ Լավրովի հայտարարությունը: «Հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից, և պատասխանն ուղղված էր ադրբեջանական աղբյուրին»,- պատասխանեց Մնացականյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+