Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:26

Միքայել Մինասյանը չի կարող երկար թաքնվել Մոսկվայի արվարձաններում․ Սիմոնյան

Հայաստանի նախկին դեսպանն իր տեսաուղերձում ընդունեց, որ ինքը պարտավորություն ունի ՀՀ-ի հանդեպ, ամենակարևոր արձանագրումն իմ համար սա է եղել․ իսկ մնացածին լուրջ չեմ մոտենում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Նա վստահեցրեց, որ իրավապահ մարմինները զբաղվում են հարցով և շուտով շատ հարցերի հանգամանալից պատասխաններ կտրվեն: Անդրդառանալով հարցին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյուշա Գաբրիելյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը կալանավորվելու վերաբերյալ, սակայն նա երկրում չէ, Սիմոնյանը նշեց, որ նա չի կարող երկար թաքնվել Մոսկվայի արվարձաններում։

«Նա չի կարող երկար թաքնվել Մոսկվայի արվարձաններում, հեռակա իմանալով իրեն վստահ եմ՝ նույնիսկ տունը չի լքում, և դա, ի դեպ, բոլորին է վերաբերում. հերթով պատասխան են տալու: Թավիշն այդ իմաստով ավարտված է: Ի պատասխան իշխանության գործողությունների՝ որոշ շրջանակների մոտ սրացումներ են տեղի ունենում, և մենք շուտով ականատես կլինենք հետաքրքիր զարգացումների»,- ասաց Ա.Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է հետախուզում հայտարարելու ուշ լինելու, Սիմոնյանը նկատեց, որ կարևոր բան ենք բաց թողնում՝ ամեն ինչ իրավական առումով պետք է այնպես լինի, որ արագ արձագանքենք և թույլ չտանք այդ մարդկանց այլ ատյաններով ազատ արձակվեն ընդհանրապես։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+