Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:11

Թրամփը դժվարացել է արտասանել «Ադրբեջան» բառը, իսկ Հայաստանը շփոթել Ալբանիայի հետ

Թրամփը դժվարացել է արտասանել «Ադրբեջան» բառը, իսկ Հայաստանը շփոթել Ալբանիայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ինքն է կարողացել լուծել Հայաստանի և Ադրեջանի միջև հակամարտությունը, սակայն իր ելույթում նա հազիվ է արտաբերել Ադրբեջանի անունը և Հայաստանն անվանել է «Ալբանիա»։

«Տեսե՛ք, Ադրբեջանը․․․ Դա լուրջ խնդիր էր, որը տևեց 34-35 տարի Ալբանիայի (նկատի ունի Հայաստանը- AT) հետ։ Միայն մտածեք։ Շատ տարիներ, իսկ ես ժամանակ ունեցա ծանոթանալու առաջնորդներին, շփվելու նրանց հետ առևտրի միջոցով, որոշ գործեր վարել։ Այդ ժամանակ ասացի՝ «ինչո՞ւ եք ընդհանրապես կռվում միմյանց դեմ։ Ես չեմ պատրաստվում առևտրային գործարք կնքել, եթե շարունակեք կռվել։ Սա խելագարություն է»,- ասել է Թրամփը։

Ըստ նրա՝ Սպիտակ տանը բանակցությունների ժամանակ «մեկ ժամվա ընթացքում կողմերն արդեն գրկախառնվում և շնորհավորում էին միմյանց»։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+