Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հերքեց իր հրաժարականի մասին լուրերը:
«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը, երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին: Սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսով եմ՝ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանը չպատասխանեց հարցին արդյոք տարաձայնություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, թե՝ ոչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






