Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:43

Ղարաբաղյան հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի ՀՀ և Արցախի ժողովրդի համար

Ղարաբաղյան հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի ՀՀ  և Արցախի ժողովրդի համար

Հայաստանի ոչ մի ղեկավար Արցախի հարցի վերաբերյալ այդքան մանրամասն, այդքան հաճախ,  դիրքորոշում չի հայտնել, այդքան հրապարակային, թափանցիկ չի եղել որքան ես։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  պատասխանելով Արցախյան հակամարտության կարգավորման մասին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին։ Ըստ վարչապետի՝ այս ողջ պրոցեսը նրա համար է, որ փորձենք պատասխանել մեկ հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք մոտեցնել մեր դիրքորոշումներն իրար, կարո՞ղ ենք արդյոք ձևակերպել ընդհանուր դիրքորոշում։

«Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե ընդունելի չէ Հայաստանի, Արցախի ժողովրդի համար, այդ թվում Ազգային ժողովի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունից է, այլ ի բնե է այդպես: Եթե նույնիսկ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, որ կստորագրեն և կտանեն, մի լուծում կտան, իրենք գերագնահատել են իրենց ուժերը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որը ընդունելի է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ինչ վերաբերում է իր դիրքորոշմանը, նա նշեց, որ իր դիրքորոշումից նույնիսկ մի ստորակետ ոչ պակասացնելու, ոչ ավելացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, վարչապետն ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականություն ոչ թե փոխվում է, այլ՝ ստեղծվում:

«Ուրիշ բան է մի երկիր, որ բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել է որպես Ճ կլասի երկիր, և ուրիշ բան է, որ կա երկիր, որ ասում է, որ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ և իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել և վերաբերվել հարգանքով, ինչպես մենք մեր գործընկերների նկատմամբ ցուցաբերում ենք բացառիկ հարգանք»,-ասաց նա և նշեց, որ դա իր մեջ պարունակում է ռիսկեր, սակայն հարցն է, թե ինչպես ենք մենք ուզում դիրքավորվել:

Ըստ վարչապետի՝ երկրները կարող են դիրքավորվել տարբեր կերպ․ երկրներ, որոնք կոչ են անում չխփել իրենց, երկրներ, որոնք  պատրաստ են անհրաժեշտության դեպքում ընդունել հարվածներ և տալ հակահարված, հարաբերություններում լինել կառուցողական, չլինել կոնֆլիկտային․ վարչապետը կողմ է երկրորդ մոտեցմանը։

Նա նշեց, որ մեր ամբողջ դիվանագիտական կորպուսն այս նոր դիրքորոշումը չի որդեգրել և լիարժեք չի հասկացել, սակայն նաև սա չի նշանակում, որ ոչ մեկ չի ընդունել: «Բայց կա հատված, որ սովոր են հին ռեժիմով աշխատել, որ վիզը ծռել, հնարավորինս խեղճացած, կռացած գնալ և բոլորից ինչ-որ բան աղերսել, որևէ փշրանք ստանալիս էլ լինել երջանիկ»,-ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+