Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:10

Թյուր է կարծիքը, թե ճգնաժամը անցել է, այն նոր սկսում է. Փաշինյան

Թյուր է կարծիքը, թե ճգնաժամը անցել է, այն նոր սկսում է. Փաշինյան

Պատիվ ունեմ արձանագրել, որ Կառավարությունը կարողացել է, այդ թվում Ազգայի ժողովի օգնությամբ, կորոնավիրուսի սոցիալ տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ սա չի նշանակում, թե  քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին:

«Սա նշանակում է, որ չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Շատ կարևոր է ապագայի մասին խոսակցությունը։ Սակայն թյուր է այն կարծիքը, որ ճգնաժամը անցել է, այն նոր սկսում է»,- ասաց Փաշինյանը և նկատեց, որ մենք մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ:

Փաշինյանը նշեց, որ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 հազար, իսկ արտակարգ դրության հայտարարելու պահից ի վեր՝ 23 հազար քաղաքացի։

Ըստ վարչապետի՝ 2019-ի առաջին եռամսյակում վերադարձածների տարբերությունը հեռացածների նկատմամբ կազմել է շուրջ երկու տասնյակ հազար։ Սա, նրա գնահատմամբ, մի կողմից լավ է՝ ի կատարումն հայրենադարձության իրենց քաղաքականության, մյուս կողմից լեգիտիմ հարց է բարձրացվում՝ բա այդ մարդիկ, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեն, ինչո՞վ են զբաղվելու:

Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին, որոնք այս տարի չեն կարողանալու մեկնել, վարչապետը հայտարարեց, որ որոշում է կայացվել, որ այս տարի կազդարարենք կրթական և առողջապահական ավելի քան 100 օբյեկտների նորոգման, հիմնանորոգման և կառուցման ծրագրեր, և այդ մարդիկ կարող են ներգրավվել այդ աշխատանքներում:

Կորոնավիրուսի մասին խոսելիս, նա հայտնեց, որ 1500 մահճակալ պատրաստ է, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին պատրաստ կլինի, 600 հյուրանոցային–հիվանդանոցային տեղ է պատրաստվել:

«2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար և այս ընթացքում շուջ 6000 մարդ մեկուսացվել է: Հայաստանում կարանտինի պայմանները հայտնվել են միջազգային և տարածաշրջանային մամուլի շրջանակներում որպես օրինակելի»,-ասաց նա:

Վարչապետը հայտնեց, որ Կառավարությունը հակաճագնժմային 16 միջոցառում է իրականացրել, 21,000 տնտեսվարողի աջակցություն է ցուցաբերել և ավելի քան 1 մլն մարդ Կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն: Վարչապետը նկատեց, որ հակաճագնաժամային առաջին գործողությունների նպատակը եղել է Հայաստանում խուճապ թույլ չտալը, երկրորդ ամենակարևոր խնդիրը՝ ապահովել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց:

«Շատ կարևոր եմ համարում, որ ֆինանսական շուկան շատ արագ կայունացավ, ի տարբերություն շատ երկրների՝ մենք չունեցանք շուկայական կոլապս, շատ էֆեկտիվ կարողացանք կառավարել գնաճը, և այսօր ունենք ապրանքներ, որոնք թանկացել են և ունենք ապրանքներ, որոնք էժանացել են և ապրանքներ, որոնց գինը չի փոխվել: Շուկայում գնաճի առումով ունենք լիարժեք հավասարակշռված վիճակ ունենք»,- ասաց նա և օրինակ բերեց, որ թեև կա պարարտանյութի գնի բարձրացում, սակայն ունենք նաև դիզելային վառելիքի գնի աննդախադեպ նվազում:

Նա հրապարակեց, «սենսացիոն» տվյալներ, ըստ որոնց՝ 2020 թվականի ապրիլի 29-ի դրությամբ ՀՀ–ում արձանագրվել է 620,905 աշխատատեղ, փետրվարին՝ 618,000 աշխատատեղ է եղել: Ըստ վարչապետի՝ կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին:

Անդրադառնալով կոմունալ վճարներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա դարձել էր թիվ մեկ թեման, և ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: «Մեր 5 միլիարդ փոխանցումից մոտավարապես 2 միլիարդ դրամը որպես կանխահաշիվ է նստած»,-ասաց նա և նշեց, որ ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդները ամենապարտաճանաչ կոմունալ վճարների վճարողներն են:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 1,2 միլիարդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք այդ կարիքը չունեն: «Այդ թվում մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվներին փոխանցել ենք մոտավապես 20 հազար դրամ յուրաքանչյուր բաժանորդի համար»,- ասաց վարչապետը և կոչ արեց, եթե դրա կարիքը չունեն, գտնեն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը և աջակցեն նրանց:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+