Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է պետական ծառայողների և պաշտոնյաների պարգևավճարների թեմային: Վարչապետի խոսքով՝ քաղծառայողների աշխատավարձերի բարձրացումը պարգևավճարների տեսքով տեղի է ունեցել իր անձնական որոշմամբ:
«Այո՛, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից խոստացել եմ, որ պետծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումն ի կատար է ածվել։ Ինչո՞ւ պարգևավճարների համակարգով, որովհետև աշխատավարձերի համակարգն իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, և այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակում այս պրոցեսը կտրանսֆորմացնենք Ձեր հաստատմամբ՝ որպես աշխատավարձի համակարգ:
Մենք պլանավորում ենք պետկառավարման համակարգում, հատկապես՝ դատաիրավական, ավելացնել աշխատավարձերը, որովհետև դա է անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







