Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:45

Վարակի բռնկումից ի վեր ՀՀ-ում մեկուսացվել է 6000 մարդ․ Փաշինյան

Վարակի բռնկումից ի վեր ՀՀ-ում մեկուսացվել է 6000 մարդ․ Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովում «Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի» քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի համավարակի Հայաստանում տարածումից հետո իրականացված քայլերը։

Վարչապետը նշեց, որ առաջին գործողությունները սահմանափակումներն էին, արտակարգ դրությունը, որոնց նպատակը խուճապը կանխելն էր, երկրորդ ամենակարևոր խնդիրը առողջապահական համակարգում վերադասավորումներն էին, որպեսզի հնարավոր լիներ հիվանդներին պատշաճ սպասարկել։

«Այս նպատակով մենք համաճարակային 300 հիվանդանոցային տեղերը առնվազն հնգապատկել ենք՝ դարձնելով 1500 մահճակալ, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի, ևս 600 հյուրանոցային հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել ասիմպտոն դեպքերի համար։ 2300 հյուրանոցային տեղ ենք նախապատրաստել կոնտակտավորներին մեկուսացնելու համար։ Այս ընթաքցում մեկուսացվել է շուրջ 6000 մարդ։ Ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ-ում կարանտինի պայմանները հայտնվել են տարածաշրջանային և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում որպես օրինակելի ցուցանիշ, թե ինչպես պետք է պետությունը վարվի իր քաղաքացիների հետ»,- նշեց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+