Օմանը չեղարկում է կարճաժամկետ այցելությունների համար մուտքի արտոնագրի (վիզա) պահանջը, ՀՀ քաղաքացիները կկարողանան կարճաժամկետ այցելություններ կատարել Օման առանց վիզայի, հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշվում է, որ Օմանի կառավարությունը որոշել է օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին մուտքի վիզայի պահանջից։ Ըստ Երևանի՝ սա կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի և մարդկանց միջև շփումների զարգացմանը։
Մայիսին ՀՀ կառավարությունը միակողմանիորեն ազատել էր Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին վիզայի պահանջից։
Օգոստոսի 11-ին Երևանում քաղաքական խորհրդակցություններ էին անցկացվել ՀՀ և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







