ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը ստորագրել են ամերիկա-ադրբեջանական համագործակցության խորացման մասին համաձայնագիր:
Թրամփը և Ալիևը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիա մշակելու համար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է երկկողմ համաձայնագրեր կնքել «երկու երկրների հետ տնտեսական հնարավորությունների համատեղ օգտագործման համար», որոնք կօգնեն բացահայտել Հարավային Կովկասի ներուժը:
Այս հանդիպման նախօրեին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և ամերիկյան ExxonMobil էներգետիկ ընկերությունը համագործակցության հուշագիր էին ստորագրել:
Այս տարվա փետրվարին Ադրբեջանը պահանջել էր դադարեցնել ամերիկյան USAID գործակալության գործունեությունն իր տարածքում։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ USAID-ն այլևս չպետք է շարունակի իր գործունեությունը երկրում, քանի որ, ըստ նրա, Վաշինգտոնը փորձում է թելադրել իր պայմանները և պարտադրել դրանք Բաքվին:




































