Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Գևորգ Պետրոսյանն իր նախագծի մերժումը համեմատեց երիկամը չբուժող բժշկի վարքի հետ

Գևորգ Պետրոսյանն իր նախագծի մերժումը համեմատեց երիկամը չբուժող բժշկի վարքի հետ

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 5-ին, մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախաձեռնությունը, որով առաջարկվում է սահմանադրական կարգի տապալման դեպքում հանցանքի վաղեմության ժամկետը հանել։

Գևորգ Պետրոսյանի նախագծին իմքայլական պատգամավորները տարբեր հիմնավորումներ բերեցին՝ մերժելու համար։ Դրանցից մեկն էլ Վլադիմիր Վարդանյանի այն պնդումն էր, որ նման փոփոխություններ անելիս պետք է հարակից հոդվածներն էին ներառվեին։

«Մենք առիթը բաց չենք թողնում ասելու, որ պետք է ԱԺ-ում լինի կառուցողական համագործակցություն, արդյունավետ աշխատանք, բայց դրա ամենակարևոր բաղադրիչն իրար լսելու ունակությունն է: Մեր ասածն այն չի, որ ծափահարեք մեր նախագծերին, պարզապես եկեք քննարկենք, լսենք: Եթե մենք նույն բծախնդրությամբ վերաբերվենք բոլոր նախագծերին, ապա շատ նախագծեր այստեղ չպետք է մտնեին քննարկման»,- ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով իմքայլական Վլադիմիր Վարդանյանի դիտարկմանը՝ Պետրոսյանը նշեց․

«Դուք այստեղ ասում եք՝ մի հոդված ենք ընտրել բերել: Է, դուք էլ մյուսներն ընտրեք, ձեզ ո՞վ է խանգարում: Բայց այդ տրամաբանությամբ եթե մոտենանք, ուրեմն առանձին հոդվածներում փոփոխություններ չանենք: Եթե ես խնդիրը նկատել եմ, եկեք այդ խնդիրը լուծենք»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

«Դա նույն բանն է, որ մարդը երիկամի համար գնա բժշկի, բժիշկն ասի՝ հա, երիկամդ ցավում է, բայց աչքերիդ արտահայտությունը դուրս չի գալիս, արի տեսողությունդ էլ ստուգենք, բա սիրտդ ինչի՞ է մեկումեջ աշխատում: Ուրեմն դու պետք է համալիր ստուգման ենթարկվես, գնա, քեզ հետո կկանչենք, կգաս ծերից ծեր կստուգվես: Այսինքն երիկամը չի բուժում, ասում է՝ ընդհանուր կբուժվես: Ես տենց բժշկին ուրիշ ուղղություն ցույց կտայի»,- ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+