Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:08

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի շտապում ստորագրել Ազգային ժողովի կողմից ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրան հարակից օրենքների փաթեթը: Ավելին` այն նախագահի աշխատակազմի կողմից ենթարկվում է փորձաքննության: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, նշեցին. «Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրան հարակից օրենքների փաթեթը հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է ս.թ. ապրիլի 21-ին:

Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում: Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրում են օրենքը և հարակից օրենքների փաթեթը, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն»:

2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 22-ին արած հայտարարությունը, այն է՝ Արցախյան հակամարտության կարգավորման փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում, ժխտեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս թեմայի շուրջ զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ, որի տեսակետը ևս համընկավ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի խոսքի հետ:

«Որպեսզի կարողանամ մեկնաբանել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, պետք է լսել նրան և հասկանալ՝ ինչպես է նա տեսնում հարցի կարգավորումը, և միայն դրանից հետո մենք կկարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում: Ես լիովին հասկանում եմ, որ արցախյան հակամարտության սկզբունքներն ակնհայտ են, և դրա համար Լավրովի կամ մեկ այլ անձի հայտարարություն պետք չէ:

Պետք է լինի գործարք, որը, սակայն, չի ստացվում իրականացնել: Ես մինչև վերջ չգիտեմ, թե ինչ նկատի ուներ Լավրովը, սակայն կարծում եմ՝ արցախյան հակամարտության լուծումը կունենա փաթեթային լուծում, քանի որ կողմերը միմյանց չեն վստահում»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես կգան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

3․ Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վը հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մի հետ խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ հայ­տա­րա­րել է, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը չա­փա­զանց մեծ է,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սել է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Վիտալի Մանգասարյանը՝ նշե­լով, որ նա­խա­րա­րը երկ­րի հրամ­կազ­մին դրա­նից բխող հա­մա­պա­տաս­խան ցու­ցում­ներ է տվել:

«Ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը, վեր­ջին 2 ա­միս­նե­րին հատ­կա­պես, բա­վա­կան ին­տեն­սիվ զո­րա­խա­ղեր է անց­կաց­նում` ներգ­րա­վե­լով գրե­թե բո­լոր ստո­րա­բա­ժա­նում­նե­րը` օ­դուժ, հրե­տա­նի, ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին պաշտ­պա­նու­թյան ստո­րա­բա­ժա­նում­ներ և այլն։ Մեր հարևան երկ­րում նաև տե­սա­կետ է շր­ջա­նառ­վում, որ կո­րո­նա­վի­րու­սը փոքր-ինչ շե­ղել է ի­րենց, այս­պես ա­սած, գրա­ֆի­կից՝ ակ­նար­կե­լով, որ ե­թե չլի­ներ կո­րո­նա­վի­րու­սը, ապ­րի­լի վեր­ջին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն էին սկ­սե­լու: Հա­սա­նո­վը հանձ­նա­րա­րել է նաև հե­տա­խու­զա­կան աշ­խա­տանք­ներ տա­նել մեր թի­կուն­քում, ին­չը են­թադ­րում է ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի ակ­տի­վա­ցում: Իսկ դա իր հեր­թին ա­ռաջ­նագ­ծում լար­վա­ծու­թյան ա­ճի է հան­գեց­նե­լու»,- ըն­դգ­ծեց Վի­տա­լի Ման­գա­սա­րյա­նը:
Ռազ­մա­կան փոր­ձա­գե­տի փո­խանց­մամբ` ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն այս փու­լում քա­րոզ­չա­կան գրո­հի է ան­ցել, գրե­թե բո­լոր լրատ­վա­մի­ջոց­նե­րը ռազ­մա­տենչ վեր­նագ­րե­րով տա­րա­ծում են Հա­սա­նո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը. «Ապ­րի­լին ա­ռաջ­նագ­ծում, վեր­ջին 1-1,5 տա­րի­նե­րի հա­մե­մատ, լար­վա­ծու­թյան ան­նա­խա­դեպ աճ է գրանց­վել։ Բա­ցի հրաձ­գա­յին զեն­քե­րի ակ­տիվ կի­րա­ռու­մից՝ նաև հրե­տա­նա­յին մի­ջոց­ներ, մաս­նա­վո­րա­պես ա­կա­նա­նետ­ներ են գոր­ծի դր­վել։ ՊԲ հա­կաօ­դա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից խոց­վել է հե­տա­խու­զա­կան Օrbiter 3 տե­սա­կի իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան ԱԹՍ։ Ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ա­վիա­ցիան թեև չի խախ­տել ՀՀ օ­դա­յին տա­րած­քը, բայց շփ­ման գծին բա­վա­կա­նին մոտ մանևրում­ներ է կա­տա­րել»:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Ազգային ժողովը շաբաթներ առաջ նախաձեռնել էր, որ բոլոր խմբակցությունների պատգամավորները պետք է կորոնավիրուսի թեստավորում անցնեն «Նաիրի» բժշկական կենտրոնում, օրն էլ էին որոշել՝ ապրիլի 25-ին։Դրանից հետո  թեստավորումը հետաձգվել է, պատգամավորներին հավելյալ տեղեկացրել են, թե ռապիդ թեստերը ճշգրիտ չեն, սպասում են այլ թեստերի, որից հետո նոր թեստավորման օրվա մասին կտեղեկացնեն։ ԱԺ թերթի աղբյուրների վստահեցմամբ, պատգամավորները թեստավորման առհասարակ չեն ենթարկվի, վերնախավը փոշմանել է։
5․ «Իրատես» թերթը գրում է, որ տարօրինակ է թվում, թե Նիկոլ Փաշինյանն ինչու Միքայել Մինասյանի մեղադրանքին չի արձագանքում։  Թերթի տեղեկություններով, հայտնի ելույթից հետո որոշել են, որ առայժմ վարչապետը պետք է լռի, քանի որ Միքայել Մինասյանը որոշել է շարք սկսել, իսկ առաջին արձագանքով Փաշինյանը կներքաշվի նրա հետ մի բանավեճի մեջ, որտեղից հաստատապես շահած դուրս չի գա։

Նույն աղբյուրի պնդմամբ, որոշում է կայացվել հարմար առիթի դեպքում խոսել, սակայն առայժմ կսպասեն «Ստի վերջը» տեսաշարի հաջորդ մասին։

6․ «Իրատես» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի «բռնկումները» տեղատվել, լեզու գտնելու մարտավարության են վերածվել. Փաշինյանը փորձում է գոնե ներթիմային պայքարում առժամանակ դադար վերցնել:

Վերջին «տրիադան»` ամառանոցի այգում, ցուցանք էր, որ թիմում առավոտները խաղաղ են, Ավինյանի ու Թորոսյանի հետ վեճերն էլ` խիստ «գաղափարական գետնին վրա»:

Օրհասական վիճակում գտնվող Փաշինյանն ինֆորմացիա ունի, որ ընդդիմությունը միավորվելու հզոր թրենդի մեջ է, և եթե ինքը շարունակի իր թիմի հետ «փռելու, ծեփելու» մարտավարությունը, ընդհանրապես տանուլ կտա, մանավանդ որ թիմում իր ամենակոշտ ընդդիմախոսներից Ավինյանը «փայլուն» կապեր ունի ընդդիմադիրների հետ։

Ի դեպ, ասում են, թե Ավինյանը լրջորեն հակադարձում է Նիկոլին: Ավինյանի օրինակին է սկսել հետևել նաև Արսեն Թորոսյանը։ Վերջինիս առարկություններն էլ առնչվում են արտակարգ ռեժիմի հետ կապված կառավարության ոչ խելամիտ քայլերին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+