Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:32

Քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում, դրանով արդեն իսկ իրականացնում են անթաքույց «ոչ»-ի քարոզարշավ․ Մակունց

Այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում, դրանով արդեն իսկ իրականացնում են անթաքույց «ոչ»-ի քարոզարշավ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «ոչ» քարոզչական կողմի՝ քարոզարշավ չիրականացնելուն։

Նա գործընթացն, ըստ էության, համարել է քաղաքական պատասխանատվությունից խուսափում:

«Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ իրենք մասնակից են, թե ոչ: Ինձ համար հարցն այլ դաշտում է գտնվում: Քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական քաղաքական իրադարձությանը: Երկրորդ՝ չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ «Ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այնուամենայնիվ, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում, դրանով արդեն իսկ իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչու այդ պարագայում քաղաքական պատասխանատվություն չի ստանձնվում և չի իրականացվում քարոզարշավ»,-ասել է Մակունցը:

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացին՝ նա նշել է, որ այն իրավական և սահմանադրական է՝ ուղղված վերականգնելու ՍԴ-ի այն մոդելը, որը հաստատվել է 2015-ի սահմանադրական փոփոխություններով։

«Այո» -ի քարոզարշավի մասով, Մակունցը նկատել է, որ իշխանության նպատակն է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար իրականացնել այնպիսի քարոզարշավ, որ կարողանան քաղաքացիներին համոզել՝ ճիշտ է գնալ ընտրատեղամաս և այնտեղ դիրքորոշում հայտնել:

Նա նշել , որ այս պահին մարզերում և համայնքներում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Հարցին, թե արդյոք վարչապետը մասնակցելո՞ւ է քարոզարշավին, Մակունցն ասաց, որ ակտիվ ներգրավված լինելու է, սակայն հորդորեց սպասել Սուրեն Պապիկյանի ասուլիսին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+