Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+4°
  • Կապան+4°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 22:30

«Մնում է Ադրբեջանն ասի՝ այո»․ Փաշինյանը նշել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ առաջարկները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համար Երևանի առաջարկած տարբերակների մասին։ «Արմենպրես»-ի իր հոդվածում վարչապետը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը պատրաստ է երեք սահմանային անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին (ՀՀ կառավարությունը նման նախագիծը շրջանառության մեջ է դրել 2022 թվականին), ինչը թույլ կտա ադրբեջանական բեռնատարներին և մեքենաներին մուտք գործել Հայաստանի տարածք և մեկնել Նախիջևան ու Թուրքիա։

Ըստ նրա՝ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը՝ արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ, Մեղրիից-Երասխ Ադրբեջանի տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը։

Վարչապետի խոսքով՝ Արևմտյան Ադրբեջանից Հայաստանով Նախիջևան հաղորդակցությանը Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել:

«2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանը չի համաձայնել»,- հիշեցրել է Փաշինյանը:

Հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատև հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային և մաքսային հսկողություն անցնել, վարչապետն առաջարկել է այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումն սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից:

Փաշինյանի համոզմամբ՝ եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է, մնում է Ադրբեջանն ասի՝ այո:

Ըստ վարչապետի՝ ՀՀ-ն պատրաստ է նաև Նռնաձոր-Կարճևան երկաթուղու կառուցմանը՝ Հայաստան-Հայաստան և Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար, ինչպես նաև Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել:

Փաշինյանը 2024 թվականի դեկտեմբերի 19-ին խոսել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածի վերաբերյալ Բաքու ուղարկված Հայաստանի առաջարկների մասին։ Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի 17 կետից մնում է համաձայնեցնել 2-ը՝ Միջազգային դատարաններում կողմերի փոխադարձ պահանջներից հրաժարվելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների տեղակայման արգելքի վերաբերյալ։

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան։ Փետրվարի 26-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու առաջարկին ի պատասխան՝ Երևանը դեռևս սպասում է Բաքվի պաշտոնական արձագանքին։ Նա նաև համոզմունքն էր հայտնել, որ տարածաշրջանում պատերազմի, էսկալացիայի նախադրյալ չկա։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+