Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:45

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Չինաստանում

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Չինաստանում

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին բանակցություններ են վարել Չինաստանի Տյանցզին քաղաքում։ Հանդիպումը տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, հաղորդել է ՌԲԿ-ն։

«Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է արագ զարգացող հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու»,- զրույցի սկզբում նշել է Լավրովը։

Իրանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ բանակցությունների հիմնական թեմաներն էին երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Իրանի միջուկային ծրագիրը։ Նախարարները նշել են իրանական միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման քաղաքական և դիվանագիտական մոտեցման կարևորությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Լավրովը ԱՍԵԱՆ-ի նախարարական միջոցառումների շրջանակներում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Իրանին, Սիրիային և այլ միջազգային մարտահրավերներին վերաբերող հարցերի շուրջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+