Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:34

Ուսումը կրթաթոշակով է, կեցությունը՝ սեփական միջոցներով․ Աննա Հակոբյանը հայտնել է Չինաստանում իր ուսման մանրամասները

Ուսումը կրթաթոշակով է, կեցությունը՝ սեփական միջոցներով․ Աննա Հակոբյանը հայտնել է Չինաստանում իր ուսման մանրամասները

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ներկայացրել է Պեկինի մանկավարժական համալսարանում (Beijing Normal University) իր ուսումնառության ֆինանսական և տեխնիկական մանրամասները։

Ըստ նրա՝ ուսումնառությունն իրականացվում է կրթաթոշակի հիման վրա, որը կազմում է 3,2 մլն դրամ։

«Beijing Normal University-ում ուսանելու համար միջազգային ուսանողներին տրամադրվում է կրթաթոշակ՝ երկամյա ուսման ծախսերը հոգալու համար, որը կազմում է 60 000 RMB, և ես դիմել եմ՝ այդ հնարավորությունից օգտվելու համար»,- նշել է նա։

Հակոբյանը հայտնել է, որ կեցության ծախսերը հոգալու է «իր անձնական միջոցներով»։ Նա նաև պատասխանել է Չինաստանում գտնվելու ընթացքում անվտանգության աշխատակիցների ներգրավվածության մասին Armenia Today-ի հարցին՝ նշելով, որ ուսումնառության ողջ ընթացքում իրեն անվտանգություն չի տրամադրվելու։

«Երկու տարվա ընթացքում ապրելու եմ Պեկինում` ժամանակ առ ժամանակ Հայաստան գալով»,- տեղեկացրել է Հակոբյանը։

Armenia Today-ի հարցին, թե ինչո՞ւ է ընտրել «Չինական փիլիսոփայության» մագիստրոսական ծրագիրը, նա պարզաբանել է, որ իր ընտրությունը կյանքի փիլիսոփայությունն ավելի լավ հասկանալու նպատակով է։

«Կարծում եմ՝ մեզնից շատ տարբերվող մշակույթն ու փիլիսոփայությունն ուսումնասիրելն օգտակար կլինեն ինքներս մեզ ավելի լավ հասկանալու տեսանկյունից»,- հավելել է առաջին տիկինը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի մանկավարժական համալսարանում (Beijing Normal University)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+