Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:46

Այս իրերից կարելի է գնել ցանկացած զինվորական խանութում․ ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ ի աջակցություն կալանավորված ընկերոջ

Այս իրերից կարելի է գնել ցանկացած զինվորական խանութում․ ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ ի աջակցություն կալանավորված ընկերոջ

ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչներն ակցիա են կազմկերպել Երևանի Քննչական վարչության շենքի մոտ։ Նրանք սթրայքբոլլ խաղալու համար նախատեսված իրեր են տարել ՔԿ՝ ցույց տալով, որ իրենց ընկերներին ձերբակալելու ու կալանավորելու համար իրեղեն ապացույց դիտարկվող առարկաներն արգելված չեն ու կարելի է ձեռք բերել ցանկացած զինվորական խանութից։

ՀԵՄ նրկայացուցիչ Ժորա Ավդալյանը հայտարարել է, որ դատարանը երկու ամսով կալանավորել է իրենց համախոհ Անդրանիկ Չամիչյանին, որը պարզապես սիրում է սթրայքբոլլ խաղալ։

«Ոչ մի ապօրինի, ոչ մի անօրինական բան չի ունեցել իր մոտ։ Այն ամենն, ինչ Չամիչյանն ունեցել է, ամեն պատահած խանութից կարելի է գնել»,- ասել է Ավդալյանը

Ըստ Ավդալյանի՝ մյուս ընկերների տնից հայտնաբերված բոլոր իրերը ևս օրինական են, այնտեղ կան զենքեր, որոնք օրինական են, ունեն իրենց թղթերը։ Նա նաև նշել է, որ իրեղեն ապացույց է ներկայացված «Մահ կա՛մ ազատություն» գրությամբ շապիկ, որը 1890 թվականից ի վեր իրենց դաշնակցական կարգախոսն է։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը լրագրողներին ասել է, որ երկրի ներսում տեղի ունեցած իրավական ակտիվ գործողություններն իրականում շոու են դրսի համար։ Ըստ նրա՝ Փաշինյանն այսպիսով ուզում է ցույց տալ Ադրբեջանին, որ վերահսկում է իրավիճակը երկրում։

«Դու ասում ես, որ Արցախի հարցը փակ է, բայց արցախահայերը քո երկրի մայրաքաղաքում ցույց են անում, չեն փակում, ուժերը հանդես են գալիս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են գալիս վերադարձի իրավունքի հայտարարություններով։ Ի վերջո, մենք քո հետ կարո՞ղ ենք պայմանավորվել, թե՞ դու չես վերահսկում իրավիճակը։ Եվ  ինքը, որպեսզի ցույց տա, որ տիրապետում է իրավիճակին, վերահսկում է իրավիճակը, իրականացնում է այս բոլոր բռնաճնշումները, որպեսզի զեկուցի, որ իրավիճակն իր վերահսկողության տակ է»,- պարզաբանել է Վարդանյանը։

Ակցիային զուգահեռ՝ ՀՅԴ ԵՄ-ն հանդես է եկել հայտարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է քաղաքականապես գիտակից, գաղափարական համոզմունքներով առաջնորդվող հայ երիտասարդներին վախեցնելու, լռեցնելու ու ահաբեկելու իշխանությունների փորձերը։

ՔԿ-ն հայտնել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։

ՀՅԴ-ն հուլիսի 10-ին հայտնել էր իր անդամների տներում իրականացված խուզարկությունների մասին և նշել, որ կա ձերբակալված՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, և բերման ենթարկված՝ կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը:

Ըստ ՔԿ-ի՝ կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+