Արգելվել է փորձագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ։
Իգիթյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Պյատիգորսկից վերադառնում էր Երևան, սակայն Հայաստան ժամանելուց հետո ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները հայտարարել են, որ իր մուտքը երկիր արգելված է։
Նրան չեն հայտնել արգելքի պատճառը: Փորձագետը նշել է, որ հնարավոր է՝ պատճառն ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հանդես գալն է կամ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասին խոսելը։
«Վերջին 16 տարիներին ապրել և աշխատել եմ Հայաստանում։ Ափսոս, որ հիմա չեմ հանդիպի հարազատներիս, գործընկերներիս, դասախոսներիս, ընկերներիս և ուսանողներիս հետ։ Ամեն դեպքում՝ սա ոչ թե վերջն է, այլ նոր փուլի սկիզբը։ Մենք կապի մեջ կլինենք»,- գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






