Հայաստանի միջազգային գործընկերները չեն ողջունել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարարեր Սամվել Կարապետյանի կալանքն ու ընդդիմադիր մի շարք գործիչների ձերբակալությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ եվրոպական երկրների հայաստանյան դեսպանները բացատրություններ են պահանջել իշխանություններից՝ զգուշացնելով, որ հակաժողովրդավարական քայլեր են իրականացվում։
«Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխանությունը երեկ հորինեց այն կեղծ թեզը, թե իբր եկեղեցին, Կարապետյանը, ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետական հեղաշրջում են կազմակերպել, և հրապարակեց մի թուղթ, որը կարող է յուրաքանչյուրը սարքել»,- հավելել է թերթը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Civic.am-ի հրապարակումը, որտեղ նշվում է, որ լրատվականի ձեռքում է հայտնվել պետության «Հեղաշրջման պլան»-ը։ Դատախազությունից Armenia Today-ին փոխանցել էին, որ հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:






































