Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:37

ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է․ Փաշինյան

ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է․ Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման պլանը պատրաստ է, շատ շուտով կմտնենք գործնական փուլ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այս հայտարարությունն արել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հինգերորդ հայտարարությունից հետո:

«Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- հավելել է նա։

Կարապետյանի շուրջ գործողությունների ֆոնին՝ վարչապետը հունիսի 18-ին հայտարարել էր, թե հասունացել է գործարարին պատկանող ՀԷՑ-ն ազգայնացնելու պահը:

Կարապետյանը, ում նկատմամբ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու արշավը քննադատելուց հետո ուժայինները գործողություններ էին սկսել, ավելի ուշ՝ նախքան ոստիկանություն տեղափոխվելը, հայտարարել էր, որ «շարունակելու է եկեղեցու, ժողովրդի կողքին լինել և թքած ունի ցանկացած ՀԷՑ-երի վրա»:

Փաշինյանն այս խոսքերը ևս հետագայում մեկնաբանել էր և եզրակացրել, թե «այսինքն՝ այս մարդիկ ՀԷՑ-ն իրենցը չեն էլ համարել և թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա»:

Ավելի ուշ կառավարության ղեկավարն ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել էր, որ մեկ ամիս առաջ գործադիրի համապատասխան անդամներին ՀԷՑ-ի հետ կապված հանձնարարական էր տվել նախապատրաստելու կա՛մ վնասի փոխհատուցման ծրագիր քաղաքացիներին, կա՛մ ընկերությունն ազգայնացնելու, քանի որ մարզերում ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներ էր արձանագրել։ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի անջատումների մեջ երկրի ներսում հասարակական դժգոհություն հրահրելու նպատակ էր տեսել։

Նա հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծ է ներկայացրել ԱԺ։

«Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ի կառավարման պարտականությունն ամբողջությամբ իր վրա էր վերցրել 2015-ին, երբ ընկերությունն «Ինտեր ՌԱՕ»-ի հետ պայմանագիր էր ստորագրել ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանն արձագանքել է ՀԷՑ-ի բաժնետոմսերն ստանալու իշխանությունների ծրագրերի մասին լուրերին

ՀԷՑ-ի ղեկավարությունը պատմել է Երևանի էներգոհամակարգում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին

Սամվել Կարապետյանը խոսել է Երևանի կենտրոնում էլցանցի նոր համակարգ ստեղծելու ծրագրերի մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+