Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:44

Գլխավոր դատախազը՝ Վանեցյանի օտարերկրյա գործակալ լինելու Հակոբյանի գրառման մասին

Գլխավոր դատախազը՝ Վանեցյանի օտարերկրյա գործակալ լինելու Հակոբյանի գրառման մասին

Առաջարկում եմ ինձ հետ քննարկել հարցեր, որոնք զուտ իմ պաշտոնական տիրույթում են։ Անվտանգության վերաբերյալ եթե կհրապարակվի փաստական տվյալ ու դրա համար պաշտոնեական պարտականություն ստանձնած անձի կողմից, ապա ես պարտավոր կլինեմ դա մեկնաբանելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի գրառմանը, որով նա կարծիք էր հայտնել, թե գուցե  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը  հեռացվել է պաշտոնից օտարերկրյա գործակալ լինելու պատճառով։

Գլխավոր դատախազը նշեց, որ նման բնույթի բազում հայտարարություններ կարող են արվել, բայց այդ բնույթի ցանկացած հայտարարություն գոնե օպերատիվ ստուգման անհրաժեշտություն ունենալու է, և դրանք կստուգվեն։

«Իմ ինֆորմացիաները իրենց արտահայտությունը պետք է գտած լինեն նախապես քրեական գործերում կամ քրեական վարույթներում, չկա այդպիսի քրեական վարույթ»,- նկատեց նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և նշել, որ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+