ՀՀ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բուռն քննարկումից հետո մերժեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ «Սահմանադրական կարգի տապալման համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը հանելու նախագիծը»:
Հանձնաժողովի անդամներից նախագծին կողմ քվեարկեց 2, դեմ, ձեռնպահ 4 անդամ։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է՝ քրեական պատասխանատության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: Այսինքն, սահմանադրական կարգը տապալած կամ այդպիսի փորձ կատարած անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը:
«Այսինքն՝ 20-30 տարի հետո էլ, եթե բացահայտվեց այս կամ այն պաշտոնատար անձը մեղավոր է այս հանցագործության մեջ, ապա պետությունն ի դեմս իրավապահ մարինների՝ որևէ արգելող հանգամանք, խոչընդոտ չունենա այդ անձանց նկատմամբ մեղադրանք ներկայացնելու, քրեական պատասխանատվություն հարուցելու, մեղավոր ճանաչելու և պատժելու համար: Այդ արարքներից մեկը, իմ՝ որպես նախագծի հեղինակի, անպայման պետք է ներառել վաղեմություն չճանաչող արարքների մեջ, դա սահմանադրական կարգի տապալումն է»,- ասաց Պետրոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






