Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:08

Փաշինյանը իրավապահներից պահանջել է իմ նկատմամբ քրգործ հարուցեն. Վանեցյան

Փաշինյանը իրավապահներից պահանջել է իմ նկատմամբ քրգործ հարուցեն. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, անվտանգության գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Արմնյուզ ՀԸ «Անվտանգության գործոն» ծրագրին հայտարարել է, որ օդում կախված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանը շատ վատ հանդիպում է ունեցել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած մի պատրվակով իր նկատմամբ քրեական գործ հարուցեն և իրեն ենթարկեն քրեական պատասխանատվության։

Ըստ Վանեցյանի՝ եթե վստահ են, որ ինքը խախտում է թույլ տվել, թող Նիկոլ Փաշինյանը դիմի դատախազություն, եթե մեղավոր լինի՝ պատրաստ է կրել պատասխանատվություն, եթե պարզվի, որ մեղավոր չի, ուրեմն նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության համար։

«Նրանք հրաժարվել են ոչ թե իմ նկատմամբ կատարել այս կամ այն գործողությունները, այլ ասել են, որ կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում որևէ հակաօրինական արարք Արթուր Վանեցյանի գործունեության մեջ չի հայտնաբերվել։ Արդյունքում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, կլուծեմ ես։ Եվ գիշերը՝ ժամը 12-ին դուրս է գալիս մամուլի խոսնակի հայտարարությունը, որտեղ վերջին նախադասությամբ շատ հստակ ու ուղիղ հանձնարարական է տրվում իրավապահ մարմիններին ձեռնարկել միջոցառումներ այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ», — ասել է նա։

Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի այս ամենի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը շատ կարևոր հարցերից։

«Ի վերջո Ղարաբաղի հարցով ի՞նչ փաստաթղթի շրջանակում եք բանակցում, պարոն Նիկոլ Փաշինյան։ Պատասխանեք այդ հարցին», — հարց ուղղեց Վանեցյանը։

Նա պնդել է նաև, որ քաղաքական ղեկավարության քմահաճույքով՝ երկրում տեղի է ունենում ընտրովի արդարադատություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+