Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա, խորհրդարանում լրագրողներին հաստատել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այցը պատմական է, որովհետև Հայաստանի ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց կատարելու»,- ասել է Սիմոնյանը:
Փաշինյանը 2023 թվականին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը, որտեղ նրան դիմավորել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Վերջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել Անթալիայի տնտեսական ֆորումին։ «Հրապարակ» օրաթերթը հունիսի 14-ին հայտնել էր, որ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահի հետ: