Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:44

ՔՊ-ում սկսել են վարչության ընտրությունների ինքնառաջադրումները․ ԶԼՄ

ՔՊ-ում սկսել են վարչության ընտրությունների ինքնառաջադրումները․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն սկսել են սեպտեմբերին կայանալիք վարչության ընտրությունների ինքնառաջադրումները, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։

Ըստ թերթի՝ իր թեկնածությունն է առաջադրել ՔՊ խմբակցության նախկին անդամ Վիլեն Գաբրիելյանը, ում լիազորությունները դադարեցվել էին ապրիլին՝ Գյումրիի ընտրություններին հաջորդած միջադեպից հետո, ԱԺ խմբակցության կին պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, իսկ Արփի Դավոյանը թիմին հայտնել է, որ չի առաջադրվելու։

ՔՊ վարչության նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2022 թվականի նոյեմբերի 4-ին։ Հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ 6-րդ համաժողովի ընթացքում տեղի ունեցած վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել էր քվեաթերթիկների վերահաշվարկ: ՔՊ-ն հրապարակել էր վերահաշվարկի արդյունքում ձևավորված վարչության կազմը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել ՔՊ 6-րդ համաժողով: Իշխող կուսակցության վարչության անդամների քվեարկությանը մասնակցել էր 1024 անձ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+