«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ծեծկռտուքի առթիվ այս պահին քրեական գործ չկա հարուցված։ «Հույս ունենք կհարուցվի»,- նշեց փաստաբանը։
«Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից տեղափոխվել է աստեղ։ Այս պահին պարոն Դանիելյանը գնում է տուն։ Պարոն Դանիելյանի կողմից հանցագործության մասին ընդդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հաղորդում է ներկայացվել։ Հուսանք կլինի օբյեկտիվ քննություն եւ ՀՀ գլխավոր դատախազը կպահանջի պարոն Սիմոնյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից»։
Ալեն Սիմոնյանն այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։
Ավելի շուտ հայտնել էինք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա։ Մինդեռ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հայտնել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







