ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով 3 անձ բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնել է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով ՀՀ ոստիկանությանը։
Թերթի տեղեկություններով, բերման ենթարկվածների թվում «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանն է, որն այնուհետեւ տեղափոխվել է հիվանդանոց։
Ավելի շուտ հայտնել էինք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա։ Մինդեռ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հայտնել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



