Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:05

Իշխանությունները վեհափառին հեռացնելու համար ծրագրել են շրջապատել կաթողիկոսարանը, ապա մտափոխվել․ ԶԼՄ

Իշխանությունները վեհափառին հեռացնելու համար ծրագրել են շրջապատել կաթողիկոսարանը, ապա մտափոխվել․ ԶԼՄ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու շուրջ քննարկումներից մեկը «Քաղաքացիական պայմանագրում» վերաբերել է կաթողիկոսարանը համակիրների կողմից շրջապատելուն, գրել է «Հրապարակ»-ը։

Ըստ թերթի՝ հանրային տրամադրություններն ստիպել են, որ իշխանությունը հրաժարվի այդ մտքից, քանի որ հասկացել է՝ եկեղեցուն պաշտպանողները տասնյակ անգամ կգերազանցեն կաթողիկոսի դեմ դուրս եկած մարդկանց։

Լրատվականը պարզաբանել է, որ որոշ հարցումներից հետո որոշվել է համակարգող խումբ ձևավորել, որը կզբաղվի եկեղեցու հարցերով։

Իշխանությունը հույս ունի հանրության տրամադրությունները փոխել «ստատուային պատերազմով», հասնել կաթողիկոսին «մերժելուն», որպեսզի նրա նյարդերը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրինակով տեղի տան և հեռանա։

Մայիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։

Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։ Հունիսի 9-ին վարչապետը կոչ էր արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ՝ պնդելով, որ Գարեգին Երկրորդը զավակ ունի: Հունիսի 10-ի վաղ առավոտյան Փաշինյանն առաջարկել էր ստեղծել համակարգող խումբ՝ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։

Հունիսի 11-ին՝ կեսգիշերն անց, Ամենայն Հայոց կաթողիկոսն ԱՄԷ-ից վերադարձել էր Հայաստան, նրան դիմավորել էին իր աջակիցները: Գարեգին Բ-ն հայտարարել էր՝ վարչապետի հայտարարությունները համընդհանուր վրդովմունք են առաջացրել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+