Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:26

Գյանջալիևը ԵԽԽՎ-ում կբարձրաձայնի Ադրբեջանի կողմից մշակված քարոզչական թեզերը

Գյանջալիևը ԵԽԽՎ-ում կբարձրաձայնի Ադրբեջանի կողմից մշակված քարոզչական թեզերը

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր դարձած Թուրալ Գյանջալիևը, այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարը, ներգրավվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության կազմում։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Ղարաբաղի ներկայացուցչի» միջոցով Ղարաբաղյան կարգավորման գործընթացից անջատած ինչ-որ էլեմենտներ քննարկման առարկա դարձնելու հետևանքների, Գյանջալիևի նշանակման նպատակների, հայկական կողմի հնարավոր բացթողումների ու  հակաքայլերի մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

Փորձագետի կարծիքով՝ այսպես կոչված «ԼՂ ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևն ընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, և այս դեպքում անակնկալ չէր, որ նրան կփորձեին ընդգրկել եվրոպական կառույցներում ներկայացվող խորհրդարանական պատվիրակություններում, ինչը և արվել է։

«Թուրալ Գյանջալիևը փորձելու է եվրոպական կառույցների նիստերի ընթացքում բարձրաձայնել իրենց ուղղությամբ մշակված քարոզչական թեզերը, ինչն իհարկե նախկինում էլ անում էին Ադրբեջանի խորհրդարանի այլ պատգամավորներ, որոնք ներկայացված էին տվյալ հարթակներում։ Այս դեպքում նշյալ անձը փորձում է օգտագործել այդ հասարակական կազմակերպության ղեկավարի կարգավիճակը նաև՝ ադրբեջանական քարոզչությունն իրականացնելու ուղղությամբ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Նա նկատեց, որ ԵԽԽՎ-ն խորհրդարանական հարթակ է, որտեղ կան ներկայացված ՀՀ խորհրդարանի պատգամավորներ և ամբողջությամբ պատգամավորների մակարդակում է Գյանջալիևի և ադրբեջանական մյուս պատգամավորների քարոզչությանը հակադարձելն ու մեր թեզերը ներկայացնելը։

Հովհաննիսյանն անհեթեթ է համարում պնդումները, թե հայկական կողմի ճիշտ պահին չարված քայլերի, կանխարգելիչ գործողությունների բացակայության արդյունք է վերը նշված անձի ընդգրկվելը պատվիրակության կազմում։

Ըստ փորձագետի՝ նշյալ անձը որոշակիորեն կարող է հավելյալ բարդություններ ստեղծել մեր պատգամավորների համար, բայց ոչ լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չլինի հարթել խորհրդարանական մակարդակում։

«Մի կողմ թողնելով հավելյալ բարդությունների ստեղծումը, անհեթեթ է պնդել, թե հայկական կողմը որևէ բացթողում ունի այս հարցում։ Դա ամբողջությամբ Ադրբեջանի տիրույթում է։ Այս դեպքում այնտեղ իշխող ուժն ու կուսակցությունն է որոշում թե՛ իր ցուցակով, թե՛ ցուցակից դուրս ովքեր «ընտրացուցաներով» պետք է առաջադրվեն, ընտրվեն ու ներկայացվեն Ադրբեջանի խորհրդարանում, նրանցից ովքեր ինչ կառույցներում պետք է ներկայացվեն և խորհրդարանական դիվանագիտությամբ որտեղ ու ինչ հարթակներում պետք է զբաղվեն։ Սա ամբողջությամբ ադրրբեջանական կողմի տիրույթում է, և հայկական կողմը բնականաբար որևէ որոշելու, անելու քայլ չունի»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ քարոզչական մակարդակում մի շարք մանիպուլյատիվ թեզեր են շրջանառվում՝ կապված ԼՂ բանակցային ու կարգավորման գործընթացի հետ։

«ԵԽԽՎ պատվիրակությունը բանակցող կողմ չէ, բանակցությունների հետ որևէ կապ չունի։ Բանակցությունները տարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, արտգործնախարարությունների մակարդակով, և դրանք իրարից լիովին տարբեր հարթակներ են։ ԵԽԽՎ նիստերի ընթացում Ադրբեջանի, ՀՀ և ցանկացած ներկայացված անդամ երկրի խորհրդարանի  պատգամավոր, ցանկացած բնույթի ելույթ կարող է ունենալ։ Ադրբեջանական կողմից նախկինում էլ այդ հայտարարությունները կրել են սադրիչ բնույթ, ներկայումս էլ, ապագայում էլ կրելու են՝ զարմանալու բան չկա։ Այդ մակարդակում ցանկացած սադրող, մանիպուլյատիվ ելույթներին պատասխանողը ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն են»։

Նա նշեց, որ Գյանջալիևը և Ադրբեջանի խորհրդարանի ցանկացած պատգամավոր այն անձը չէ, որ կարող է ազդեցություն ունենալ բանակցային կողմերի կամ բանակցային գործընթացի ձևաչափի վրա։

Նարե Հարությունյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+