Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:04

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցների վարակվելուց հետո «Նաիրի» ԲԿ-ում երեկ որոշել են երկու բուժհիմնարկներում՝ «Էրեբունիում» և«Նաիրիում», համատեղության կարգով աշխատողներին թույլ չտալ աշխատանքի ներկայանալ՝ առնվազն 2 շաբաթ, որի ընթացքում պարզ կդառնա՝ նրանք վարակվե՞լ են կորոնավիրուսով, թե՞ ոչ:

Իսկ «Էրեբունիում» բուժաշխատողները վարակվել են մեկ այլ բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված հիվանդ պացիենտից: Տեղեկացանք, որ 200 բուժաշխատող կա մեկուսացված, որից 23-ը՝ բժիշկ։ Մեկուսացվածների մեջ նաև հղի բուժաշխատող կա:

2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Քննիչ հանձնաժողովում կարծես ինչ-որ բան այն չէ։ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամը նկատեց, որ  երևի դա պայմանավորված է Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով գալով։ Հույսներն այն էր, որ չի գա, ու «գործունեության լայն դաշտ կբացվի իրենց համար», ինչպես ասում են` «իրավիճակ է փոխվել»։

Նա նշեց, որ դեռ տեղեկատվություն չկա հաջորդը կլինի ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, թե ոչ։ Թերթի ղարաբաղյան աղբյուրն էլ կարծում է՝ որևէ իմաստ չկա իրեն հրավիրելու:

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ վրդովված է Սեդրակ Առուստամյանի քրեական գործից, բայց չի պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանի մոտ, որ նրան ազատի։ Նա նեղ շրջանակում ասել է․«Ոչինչ, թող մի քանի ամիս էլ նստի, մեկ է՝ մեղադրանքը չի ապացուցվելու, այդ փողը տվել էր, որ Ամերիկայում տուն առնեն Գագոյի տղերքը՝ նորոգեն, ոչ մի հանցանք չի արել, ո՞ւմ ինչ գործն է՝ տոկոսը հե՞տ է ուզել, թե՞ չէ»։ Նա, ճիշտ է, չի պատրաստվում բացահայտ առճակատման գնալ իշխանությունների հետ, բայց և իր, և թիմի համբերության բաժակն արդեն լցվել է։

ԲՀԿ-ում զարմանում են՝ իշխանությունը խոսում է տնտեսական ճգնաժամի, աշխատատեղերի կրճատման, մարդկանց վատ վիճակի մասին, բայց Ծառուկյանին չեն թողնում, որ հիմնարկներն աշխատեցնի, մարդկանց փող տա, նոր ծրագրեր անի։

«Դրսից էժան փող էր բերում Ծառուկյանը՝ 1 տոկոսով, չթողեցին։ Աբովյանում բնակելի համալիր էր կառուցում, քրեական գործ հարուցեցին քաղաքապետի դեմ։ Շեյխերին չթողեցին ներդրումներ անեն մեր երկրում։ Այս երկրի տնտեսությանը Փաշինյանն ու իր թիմն են վնասում, ուրիշ ոչ մեկը»,- ասաց ԲՀԿ-ականներից մեկը՝ ակնարկելով, որ իրենք արմատական ընդդիմություն դառնալու ճանապարհին են:

4․ «Իրավունք» թերթը գրում է, որ ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ ՀՀ ամենամեծ պետական բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչը», որը ներկայումս վերապրոֆիլավորվել է միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար, արտակարգ դրությունից հետո մասնավորեցվելու է:

Հիվանդանոցի թերթի աղբյուրները ևս չհերքեցին լուրերը՝ ասելով, որ նրանց ականջներին ևս նման շշուկներ են հասել:

5․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+