Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:27

Ո՛չ Ադրբեջանի կրակոցների սադրանքներին ենք տրվելու, ո՛չ հայտարարություններին․ Հովհաննիսյան

Ո՛չ Ադրբեջանի կրակոցների սադրանքներին ենք տրվելու, ո՛չ հայտարարություններին․ Հովհաննիսյան

Ո՛չ Ադրբեջանի կողմից իրականացրած կրակոցների սադրանքներին ենք տրվելու, ո՛չ հայտարարություններին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն իր քաղաքականությունը վարում է՝ ելնելով ՀՀ պետական շահից։

«Կախված իրավիճակից՝ լինում են տարբեր մոտեցումներ։ Եվ տարբեր սահմանային իրավիճակների սիմուլյացիան մեկնաբանել չեմ ուզում։ Մենք գնում են էսկալացիան հնարավորինս նվազեցնելու ճանապարհով»,- նշել է պատգամավորը։

Հովհաննիսյանի խոսքով՝ կան որոշ ուժեր, նաև՝ ՀՀ-ի ներսում, որոնք տանում են նրան, որ Հայաստանը ևս դառնա ապակառուցողական սադրող կողմ, որը փորձում է էսկալացիա հրահրել։

«Մենք շարունակելու ենք շարժվել խաղաղության մեր օրակարգով, Ադրբեջանին առաջարկել ենք քննությամբ պարզել՝ ո՞ր կողմն է այդ միջադեպերը հրահրում և ինչպե՞ս է դա տեղի ունենում, և աշխատել դրանց կանխման ուղղությամբ»,- ասել է նա։

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, կրակ էին բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տան սանհանգույցը, խոցվել էր մեկ մանր եղջերավոր կենդանի։

Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է սահմանային իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք հայկական կողմը հերքում է։ Նշվում է, որ ադրբեջանական կողմն է մի քանի անգամ խախտել հրադադարի ռեժիմը, մայիսի 29-ին ևս Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Խոզնավարի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+