• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 22:19
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով ՀՀ-ն մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է. Փաշինյան

Քաղաքականություն,
28 Մայիս 2025 11:10
ShareShareShare
telegram

29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով ՀՀ-ն «մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է», Սարդարապատում Հանրապետության օրվան նվիրված իր շնորհավորական ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Սարդարապատի հերոսամարտով առարկայացած Առաջին Հանրապետությունը թեև երկար կյանք չի ունեցել, նրա գոյությունը տևել է ընդամենը երկու տարի և մի քանի ամիս, բայց չորս ու կես դար պետականազուրկ եղած ազգին կրկին վերածել է պետականակերտ ժողովրդի։

«Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ»,- ասել է վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ եթե Խորհրային Միության պրոպագանդայից ազատվենք, ապա, առաջին հերթին, կկարողանանք արձանագրել և մարսել մի քանի առանցքային իրողություն։

«Իրողություն թիվ մեկ՝ մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշները, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ։

Իրողություն թիվ երկու՝ 29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով ՀՀ-ն մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ Մեր ժողովուրդը հայրենիք ընտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս ՀՀ-ի, ի դեմս պետության 2020 թվականից ի վեր, անցնելով դաժան փորձությունների միջոցով, մեր նահատակների կյանքի գնով։

Իրողություն թիվ երեք՝ վերջին չորսուկես դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում, մի՛ կրկնեք այդ պատմությունը, մի՛ գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ, սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության և պատմական Հայաստանի ուղերձից, սրանք են այն ուղերձները, որ պատմությունը և պատմական Հայաստանը հղում են մեզ, և ՀՀ ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել և իրագործում է պատմական այս ուղերձը։

Իրողություն թիվ չորս՝ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է, մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը, և այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են, առաջին հերթին, քաղաքական դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների և ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը, և այս հենքի վրա բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելը և նրա ստեղծած հնարավորությունները։

Իրողություն թիվ հինգ՝ պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է, հանրության ու յուրաքանչյուր անհատի երկարաժամկետ ազատությունն ու բարեկեցությունն ուղիղ համեմատական են այս իրողության հանրային և անհատական գիտակցման և այդ գիտակցումից բխող վարվելակարգի հետ, ազատության և պետության նկատմամբ ունեցած պատասխանատվության շրջանցումը թե՛ ազատության և թե՛ պետականության կորստի ճանապարհ են, այդ պատասխանատվության կատարման որակն ու այդ պատասխանատվության նկատմամբ ունեցած հարազատությունը»,- նշել է Փաշինյանը։

Երկրի ղեկավարը խոսել է նաև հարևանների հետ հարաբերությունների մասին, հիշեցրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման նախագիծը համաձայնեցված է, դրա շուրջ քննարկումներն՝ ավարտված։

«Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ քննարկումներ ենք իրականացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների համար։ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն», - ասել է նա՝ հավելելով, որ խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն:

Վարչապետի համոզմամբ՝ Հայաստանի միջազգային հեղինակությունն աճում է տեսանելի կերպով, և այն փաստը, որ 2026 թվականին ՀՀ-ն կհյուրընկալի 2 հեղինակավոր միջոցառում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն ու COP 17 համաժողովը, լավագույն ապացույցն են։ Փաշինյանի խոսքով՝ բալանսավորված քաղաքականությունն իրողություն է։ 

«ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։ Մենք շարունակում ենք հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի և Չինաստանի հետ։ ԱՄՆ-ի հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերության, Հնդկաստանի հետ մեր համագործակցությունը խորանում է։ Ֆրանսիայի և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա»,- շեշտել է նա։

107 տարի առաջ՝ այս օրը, 1918 թվականի մայիսի 28-ին, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերից հետո հռչակվել էր Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը հիմնադրվել էր հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակահատվածում և գոյատևել ընդամենը երկու տարի։ Չնայած իր կարճատև գոյությանը՝ Առաջին Հանրապետության դերը հայոց պետականության վերականգնման գործում չգերագնահատվող է։

 

 

telegram
Tags: ԽաղաղությաւնՆիկոլ ՓաշինյանՊատերազմ

Հարակից հրապարակումներ

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

04 Հունիս 2026 20:26

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22

Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցությունը սառեցնելու հարցը․ Օվերչուկ

04 Հունիս 2026 18:39

Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրները մինչև դեկտեմբեր կուսումնասիրեն միավորմանը Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտարարել...

Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

04 Հունիս 2026 18:31

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:28

Load More
Xosum
  • Լուրեր
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը

04 Հունիս 2026 20:08
Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22
Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցությունը սառեցնելու հարցը․ Օվերչուկ

04 Հունիս 2026 18:39
Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

04 Հունիս 2026 18:31
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:28
ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:20
Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

04 Հունիս 2026 18:13
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

04 Հունիս 2026 18:02
«Велосипеда не было» — Захарова отвергла связь отношений РФ и Армении с выборами

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

04 Հունիս 2026 17:42
СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

04 Հունիս 2026 16:20
ЦБ Армении: курсы валют на 12 января

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

04 Հունիս 2026 16:00
Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:23
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն չի ցանկանում վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:10
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Նախընտրական զառանցանք են տարածում իմ մասին․ Կարապետյան

04 Հունիս 2026 15:01
TRIPP-ի իրականացումը կասկածի տակ է մասնակիցների տնտեսական հետաքրքրության բացակայության պատճառով․ փորձագետ

ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը

04 Հունիս 2026 14:53
Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

04 Հունիս 2026 14:52
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցներին

04 Հունիս 2026 14:50
Уроженца Арцаха

ՄԻԵԴ է ներկայացվել արցախցիների շուրջ 600 դիմում՝ գույքային հարցերով. Բեգլարյան

04 Հունիս 2026 14:43
ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

04 Հունիս 2026 14:32
ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

04 Հունիս 2026 14:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով  Թրամփի դեմ բանաձև է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով Թրամփի դեմ բանաձև է ընդունել

04 Հունիս 2026 14:17
Իսրայելի հարվածների սրման ֆոնին Լիբանանում զոհվել է 31 մարդ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ

04 Հունիս 2026 13:23
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

04 Հունիս 2026 12:58
«Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը կառավարության դիմաց (ուղիղ)

«Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը կառավարության դիմաց (ուղիղ)

04 Հունիս 2026 12:49
«Преследование в рамках политического заказа»: Сагателян рассказал о вызове на допрос в СК

Խուզարկում են ՀՅԴ Գյումրիի գրասենյակն ու բնակարաններ․ Սաղաթելյան

04 Հունիս 2026 12:46
Шойгу: власти Армении ищут поддержки у «источника угроз»

Հայաստանը շուրջ 700 մլն դոլար կկորցնի ՌԴ-ում իր գյուղմթերքի չիրացման դեպքում. ՌԴ ԱԽ

04 Հունիս 2026 12:17
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)
Քաղաքականություն

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53

Read moreDetails
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը
Աշխարհում

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը կազմել է 3526, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։ «Մարտի 2-ին ռազմական...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ