Մեկնարկել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ Նիստը։ Նիստի օրակարգում երեք հարց է։
1․ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, նպատակ ունենալով լիարժեքորեն նախադրյալներ ստեղծել համավարակի կանխարգելման համար։
2․ ա) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը նպատակ ունի պարետատան, պարետի ընդունած որոշումներում որոշակիություն մտցնել։
բ) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
3․ ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը կրկին նպատակ ունեն լիարժեքորեն արտացոլել այն փոփոխությունները, որոնք առաջացել են համավարակի առաջացմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







