Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:52

Այո՛, տիկին Մատվիենկոյին դիմավորելու եմ. Ալեն Սիմոնյան

Այո՛, տիկին Մատվիենկոյին դիմավորելու եմ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեսում է օդանավակայանում անձամբ դիմավորել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ 

«Ինձ այդ մասին հարցրեց Մատվիենկոն, երբ հանդիպեցի Նենսի Փելոսիին (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ — խմբ)։ Ես խոստացա, որ նրան նույնպես կդիմավորեմ: Դա կանեմ, ինչպես իմ կիպրոսցի գործընկեր Անիտա Դիմիտրիուի դեպքում էր»,- ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ բացառիկ դեպքերում է այդպես լինում, սակայն արձանագրությամբ՝ ԱԺ նախագահներին դիմավորում է, օրինակ, փոխխոսնակներից կամ բարեկամական խմբի անդամներից մեկը։ 

Պատասխանելով հարցին, որ «ինչ-որ մարդիկ ցանկանում են երկու աթոռի վրա նստել, ԱԺ նախագահը նշել է, որ «այդ մարդիկ կնստեն ոչ թե աթոռների վրա, այլ բանտերում»։ 

«Կարո՞ղ եք ասել աշխարհում գոյություն ունեցող մի երկիր, որն ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում։ Քաղաքական առումով նման երկրները դառնում են ծայրագավառներ և դադարում են գոյություն ունենալ։ ՀՀ-ն բարի հարաբերություններ ունի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, փորձելու է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, բայց դա չի նշանակում, որ այդ երկրները պետք է իրենց դրածոներին փորձեն այստեղ իշխանության բերել կամ հայկական տնտեսությունն իրենցով անել»,- ասել է նա։ 

Սիմանյոնն ընդգծել է, որ «լավ բան չէ երկիրն ամբողջությամբ մեկ խողովակից կախելը և մեկ ճանապարհով տանելը»՝ ամենևին չկարևորելով, թե խոսքը որ ճանապարհի մասին է։ 

«Չի կարելի լինել միայն արևմտամետ կամ ռուսամետ, պետք է քո երկրի շահերով առաջնորդվես։ Մոսկվան ունի իր օրակարգը, ՀՀ-ն՝ իր, Իրանն ու ԱՄՆ-ն ունեն իրենց տեսլականը։ Քաղաքական գործչի աշխատանքի ամբողջ իմաստը բոլորի ցանկության մեջ հայկականն սպասարկելն է»,- եզրափակել է ԱԺ նախագահը։  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+